ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը շրջադարձային է: Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա, ըստ էության, առաջին շփումն է եղել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է միջազգային գործընկերների գնահատականի մասին Հայաստանում մայիսին տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունների վերաբերյալ:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Բրյուսելում մոտեցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և անձամբ շնորհավորել նրան վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Հուլիսի 12-ին Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Սանկտ Պետերբուրգում շտապ վիրահատական միջամտության կարիք է ունեցել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոյի յոթնամյա դուստրը: Աղջնակին վիրահատարան են հասցրել կույր աղիքի սուր բորբոքման կասկածով: Վիրահատությունը եղել է բարդ և ունեցել է դրական ելք: Նշվում է նաև, որ միջին վերականգնողական փուլը կկազմի երկու շաբաթ:
Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Երևանի «Բանանցը» մրցել է բոսնիական «Սարաևո» ակումբի հետ ու զիջել 1:2 հաշվով: Հայկական ակումբի ղեկավար Արամ Ոսկանյանը թիմի պարտությունը բացատրել է իր իմացած մեր ազգային մենթալիտետով՝ հավատի պակասով:
«Ֆրանսիայի հավաքականը գոլ խփեց անկյունայինից ու այդ պահից սկսած` բացառապես պաշտպանվեց սեփական դարպասի մոտ: Ես կնախընտրեի մեկ ութերորդ եզրափակչում պարտվել Բրազիլիայի հավաքականին, քանի որ այն թիմ էր, որը ցանկանում էր ֆուտբոլ խաղալ: Ֆրանսիայի հավաքականը հակաֆուտբոլային է»:
Արգենտինացի ֆուտբոլիստ, իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հարձակվող Պաուլո Դիբալան շարունակում է մնալ անգլիական «Լիվերպուլի» հետաքրքրությունների շրջանակում:
Ինչպես արդեն հայտնել ենք, իտալական «Յուվենտուս» է տեղափոխվել աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Քրիշտիանու Ռոնալդուն, որը տարիներ շարունակ թե իր նախկին ակումբում, թե ազգային հավաքականում հանդես է եկել յոթ համարի մարզաշապիկով:
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...